ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԿԸՀ․ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը. ԼՐԱՑՎԱԾ

ԿԸՀ․ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը. ԼՐԱՑՎԱԾ
07.12.2015 | 00:09


Չնայած ողջ օրվա ընթացքում հանրաքվեին ամենաակտիվը մասնակցում էին Սյունիքի մարզի ընտրողները, սակայն օրվա վերջում առաջնությունը զիջեցին Արարատի մարզի ընտրողներին: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66.33 տոկոսը: Ամենապասիվը քվեարկել են Շիրակի մարզի և Երևանի ընտրողները՝ համապատասխանաբար 41.28 և 45.93 տոկոս:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2,566,730 ընտրող:
Ստորև ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ըստ մարզերի:


Մարզը Մասնակցությունը՝ %-ով
Երևան 45.93
Արագածոտն 53.26
Արարատ 66.33
Արմավիր 55.63
Գեղարքունիք 52.69
Լոռի 46.23
Կոտայք 52.24
Շիրակ 41.28
Սյունիք 61.02
Վայոց ձոր 57.96
Տավուշ 48.3

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ